Jump to content

User:Yerevantsi/Ashot

From Wikipedia, the free encyclopedia
Ashot Hovhannisian


Ա. Գ. Հովհաննիսյանը ծնվել է 1887 թվականի հունիսի 17-ին, Շուշի քա - ղաքում: Տարրական կրթությունն ստացել է Շուշիի ոեալական ուսումնարանում: 1900 թվ ականին մտնելով կոմունիստական կուսակցության .շարքերը. Ս». с к Հովհաննիսյանը դաոնում է աշխատավոր ժողովրդի սոցիալական և սւգգային ազատագրության համար պաւ քարող ակտիվ մարտիկներից մեկը: Հա - յաստանում սովետական իշխանության հաղթանակից հետո Ա. СЬ. Հովհաննիսյանը գտնվել է լուսավորության ժողովրդական կոմիսարի պատասխանատու պոստում՝ Հայաստանի աոաջին սովետական կաոավարության կագմում, իսկ[1]

ապա ընտրվել Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի աոաջին քարտուղար; Նա շատ ուժ ու եռանդ է նվիրել Հայաստանի ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման գործին, վաստակել հանրապետության աշխատավորների սերն ու հարգանք ո:[1]

Ա. 4՝. Հովհաննիսյանը կուսակցական ու պետական մեծ աշխ ատ ան Гц գուգորւլում ԷՐ բեղմնավոր գիտական (թւրծունեությւսն հետ: Պատմսւվփլիսովւսւյակա ն փայլուն կրթությունը, համաշխարհային հայագիտության և Ռուսական պատմագրության լավագույն ավանդույթների յուրացումը հանդիսացան այն հիմքը, որի վրա Ա. Գ. Հովհաննիսյանը ձևավորվեց որպես լայն պրոֆիլի հա - յագետ , դաոնալով հայ իրականության մեջ աոաջին պրոֆեսիոնալ մւսրքսիստպատմաբաննւերից մեկը:[1]

Արտասովոր կերպով լայն է Ա. Գ. Հովհաննիսյանի գիտական հետաքըրք*ըրությունների դիապազոնը: Նրա գրչին են պատկանում ավելի՛ քսլն 70 գիտական աշխատություններ, որոնք ժամանակագրական տեսակետից ընդգրկւսմ են հայ ժողովրդի պատմության մի հսկայական շրջան՝ V դարից մինչև XX ղարի սկզբները, իսկ թեմատիկ տեսակետից նվիրված են սոցիալ-տնտեսական հարաբերությունների, հասարակական ու քաղաքական մտքի պատմությանը՛ գրականագիտության կարևոր հարցերին:[1]

Ա. Գ. Հովհաննիսյանի հետազոտությունների առանցքը հայ ժողովրդի ագգային-ագատագրական պա | քարի և նրա գաղափարախոսության պատմությունն է: Բազմահմուտ գիտնականը գի - տականորեն հիմնավորել է հայ ժողովրդի ոուսական կողմնորոշման ձևավորումն ու զարգացումը: Այղ պրոբլեմի հետագոտությանը նա ձեռնամուխ ԷՐ եղել դեռևս դարասկզբին, Ьгр Իսրայել Օրիի մասին գերմաներեն լեզվով հրա - պարակած մենագրության համար նրան շնորհվեց փիլիսոփայության դոկտորի աստիհան: Հա յ ագգային-ագատագրական շարժման նախորդ և հաջորդ ւիուլերը Ա. т . Հովհաննիսյանը քննության է առել «Դրվագներ հայ ագատագրակաս մտքի պատմության » կապիտալ աշխատության և «Նալբանդյսւնը և նրա ժա - մանակը» ֆունդամենտալ հետազոտության մեջ:[1]

Ա. Я՝. Հովհաննիսյանը գիտության աչքի ընկնող կազմակերպիչ Է Ր : Նւս եղել է Երևանի պետական համալսարանի ստեղծողներից մեկը, տարիներ շարունակ հանդիսացել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիգմի ինստիտուտի բաժնի վարիչ, նյութական կուլտուրայի սյատմության պետական ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքի դիրեկտոր, ՕՍՀՄ գի տությոլսսււՐր ակադեմիայի պատմության ինստիտուտի դիրեկտորի տեղակալ: 1954 թվա - կանից մինչև իր կյանքի վերջը Ա. Գ. Հովհաննիսյանն աշխատում ԷՐ Հայկական 1)Щ գիտությունների ակ՛ադեմիայի պատմության ինստիտուտում, ղեկա - վարում հայ ժողովրդի նոր պատմության բաժինը:[1]


http://johannissyan.am/en/about-ashot-johannissyan/ About Ashot Johannissyan


Hambarian, A. S. (1998). "Աշոտ Հովհաննիսյան (ծննղյան 110-ամյակի առթիվ) [Ashot Hovhannissian (to the 110th birth anniversary)]". Lraber Hasarakakan Gitutyunneri (in Armenian) (2): 181–185.


http://memory.pvost.org/pages/ioannisian.html

https://id.loc.gov/authorities/names/n82237002.html


Հայացքն հառած միջին ու նոր դարերի հայ ազատագրական մտքի բեկումներին, ամուր գամված ազատասիրության գաղափարին, արմատները ձգած հայ մշակութային շերտերի ընդերքը` նա հայագիտության պահեստապաշարը հարստացրեց «Ֆրիկը պատմաքննական լույսի տակ» (1955), «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (երկհատոր, հ. 1, 1957, հ. 2, 1959), «Նալբանդյանը և նրա ժամանակը» (երկհատոր, հ. 1, 1955, հ. 2, 1956) մենագրություններով, տասնյակ հիմնահարցային` գիտության առաջընթացին միտված ուղեցուցային հոդվածներով: Հովհաննիսյանի պատմագիտական հիմնարար երկերի գլխավոր հերոսները (Ֆրիկ, Իսրայել Օրի, Աբովյան, Նալբանդյան և ուրիշներ) ազատության համար պայքարի` ժամանակի հայկական իրականության ռահվիրաներ էին, որոնց խանդավառությունն ու ողբը, լավատեսությունն ու հիասթափությունը, որքան հայ իրականության ծնունդ էին, բայց և ունեին համամարդկային բնույթի դրսևորում, հասկանալի էին ամենուր, որտեղ առկա էին վերանորոգվելու ձգտման պայմաններ, տենչ ու բարեշրջման անհրաժեշտության ձգտող միջավայր, որոնք իրենց պահանջներով դրանք դարձնում են կենսունակության աստիճանի պահանջվածություն:[2]

Հովհաննիսյանի պատմագիտական երկերի հերոսների համար կյանքի դառը փորձերը պատճառ էին, որպեսզի նրանք բարձրանային անձնական մտահոգությունների նկուն մակերևույթից և տեսնեին այն ճշմարտությունները, որոնց յուրացման կամ կենսագործման ճանապարհով պիտի կործանվեին տիրապետող և համառող անարդարությունները: Նրա աշխատություններն իսկական գլուխգործոցներ են պատմաքն-նական մենագրությունների բնագավառում ոչ միայն իրենց մեթոդաբանության սկզբունքներով, այլև գիտահետազոտական մասշտաբների համապարփակ իրացումներով: Նա հետազոտական ընդգրկումների նոր չափանիշներով ընդլայնեց հետազոտությունների շրջանակները: Հասարակական-քաղաքական համապարփակ կյանքի հանգուցակետերում դնելով Ֆրիկի, Իսրայել Օրու, Նալբանդյանի, հետագա հայ ազատագրական մտքի ու շարժման գործիչների անհատականությունները` նա գիտական համակարգի տակ դրեց ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական իրադարձությունները, հետադարձ ու առաջադարձ տարածումներով բացահայտեց այն բոլոր կապերը, որոնք XIX դարավերջը կապում-միացնում են անցյալի հետ և դիալեկտիկական այդ միասնության մեջ ի հայտ բերում անցյալ, ներկա և գալիք ժամանակների հայ հասարակական մտքի ու շարժման փոխկապակցված և կողմնորոշիչ օրինաչափությունները: Եվ ինքնին հասկանալի են դառնում այդ օրինաչափությունների գիտական նշանակությունը Հայաստանի պատմության մեթոդաբանության տեսակետից, եթե դիտենք, որ պատմաբանը «Ուրվագծեր XIX դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և ազգային-քաղաքական կուսակցությունների պատմության» (իր ամբողջության մեջ անտիպ) մենագրությունում ուսումնասիրության շրջանակների մեջ առավ երևելի բոլոր գործիչների ու հրապարակախոսների ստեղծագործության և աշխարհայացքի հարցերը, վերլուծեց հոսանքների ու կուսակցությունների սոցիալական ու քաղաքական հայեցության առանձնահատկությունները` դրանով իսկ ամբողջացնելով ժամանակի հասարակական մտածողության այն մթնոլորտը, որի մեջ պարտադրված ապրում և շնչում էր հայ ազգային գաղափարաբանությունը: Անգնահատելի է Աշ. Հովհաննիսյանի աշխատությունների գիտական արժեքը հայագիտության, մասնավորապես, ազատագրական մտքի ու շարժման ուսումնասիրության ասպարեզում: Նրա «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» երկհատոր գիրքը, որպես գիտական հետազոտություն, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը համարում է հայ մատենագիտության պատմության եզակի երևույթներից մեկը, և որ նրա հեղինակն իր տեղն է վավերացրել հայագիտության դասականների շարքում (տե՛ս Ս. Ն. Ս ա ր ի ն յ ա ն. Հայ գրականության պատմության մեթոդաբանական մի քանի հարցեր.– Էջեր հայ ժողովրդի պատմության և բանասիրության, Երևան, 1971, էջ 29–63):[2]

Հարկավ, մեծանուն գիտնականի ժառանգության մեջ կան նաև բեկված հնչյուններ, անհամաչափ ամպլիտուդներ, բայց դրանք գալիս են դարից, ժամանակի վարուվերումներից: Եվ ինչքան էլ կյանքի առաջադրած նոր պահանջները նոր խնդիրներ առաջադրեն, միևնույն է, Աշ. Հովհաննիսյանի գիտական հիմնարար սկզբունքները պահպանում են իրենց հմայքը և ունեն անանց արժեք:[2]



1922-27: Հատկանշական է, որ քաղաքական-կազմակերպական գործին զուգահեռ, նա ստեղծում է նաև իր գիտահրապարակախոսական ուրույն աշխարհը: Կենտկոմի առաջին քարտուղար աշխատած տարիներին իր խմբագրած գրական, գիտական և քաղաքական «Նորք» հանդեսում են տպագրվել նրա «Դաշնակցության իդեոլոգիայի ընթացիկ կուրսը», «Հայաստանի հեղափոխության հուլիսն ու հոկտեմբերը», «Նժդեհի բացատրությունը Լեռնահայաստանի անկման պատճառների մասին», «Դաշնակցությունը և պատերազմը», «Դաշնակցական Հայաստանի գործերից», «Դաշնակցության սոցիալական ծագումը», «Ամերիկահայ կոմունիստական շարժումը» և այլ ուսումնասիրություններ: Դարձյալ հատկանշական է, որ, լինելով կառավարող քաղաքական կուսակցության առաջին քարտուղար, նա իր խմբագրած պարբերականում հանդես եկող հեղինակներին չէր պարտադրում գաղափարախոսական որևէ ստանդարտ: «Նորք» հանդեսը դարձել էր ժամանակի հայ մտավոր մտքի յուրօրինակ մի հանրագիտարան: Նրա էջերում տպագրվում էին Եղ. Չարենցն ու Դավիթ Անանունը, Լևոն Քալանթարն ու Թադ. Ավդալբեկյանը, Կոստան Զարյանն ու Դ. Դեմիրճյանը, Երվանդ Շահազիզն ու Ստ. Զորյանը, Ստ. Լիսիցյանն ու Լեոն, Գուրգեն Մահարին ու Հարություն Սուրխաթյանը, Մ. Արմենն ու Ակսել Բակունցը և ուրիշներ:[2]


http://lraber.asj-oa.am/1884/ Աշոտ Հովհաննիսյանը և խորհրդահայ մշակույթը


http://lraber.asj-oa.am/6924/1/12.pdf YSU


Further reading

http://hpj.asj-oa.am/6288/


https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/568

  1. ^ a b c d e f Cite error: The named reference pbh was invoked but never defined (see the help page).
  2. ^ a b c d Cite error: The named reference pbh125 was invoked but never defined (see the help page).