User:Yerdramtat
ԵՐԵՎԱՆԻ ՀՐԱՉՅԱ ՂԱՓԼԱՆՅԱՆ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
[edit]Շուրջ 2000- ամյա հայ թատրոնը քսաներորդ դարում առաջին անգամ նշանավորվեց պետական հոգածության դրսևորմամբ, որի ակնառու արտահայտությունն է նաև մեծանուն ռեժիսորներից մեկի`Հրաչյա Ղափլանյանի կողմից 1967 թվականին հիմնադրված Երևանի Դրամատիկական թատրոնը` Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո: Անցած գրեթե հիսուն տարիներին թատրոնը ձեռք բերեց լայն համարում` մայր հայրենիքում, նախկին Խորհրդային միությունում և համատարած հայ սփյուռքում: Թատրոնը ունեցել է և ունի հյուրախաղային մեծ աշխարհագրություն: Մասնակցել է մի շարք հանրահայտ շեքսպիրյան փառատոնների: Բազմաթիվ հոդվածները և գրավոր տպավորությունները վկայում են, թե Դրամատիկականը ինչպիսի սեր ու պատկառանք է վայելում ամենուրեք`շնորհիվ իր նոր ու ինքնատիպ բեմական գեղագիտության: Դրամատիկականը վաղուց գտնվում է հայ և օտարազգի լրջամիտ թատերագիտության սևեռուն ուշադրության կենտրոնում, մի զգալի չափով նրանով է կողաչափվում հայոց թատրոնի ներկա վիճակն ու զարգացումն : Այսօր թատրոնը կրում է իր հիմնադրի` Հրաչյա Ղափլանյանի անունը: Այս անվանակոչությունը խորհրդանշանական է` Դրամատիկականը շարունակում է իր լավագույն ավանդույթները և դրանք հարստացնում բեմական նոր հայտնագործումներով: Այն խաղացանկային թատրոն է, նրա բեմում խաղարկվել են հարյուրից ավելի անուն բեմադրություններ, այսօր Դրամատիկականի խաղացանկում կան քսան անուն ներկայացումներ:
ՀՐԱՉՅԱ ՂԱՓԼԱՆՅԱՆ
[edit]Ականավոր ռեժիսոր, թատերական գործի մեծ կազմակերպիչ, ՀՀ և ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, արժանացել է պետական մրցանակների ու ժողովուրդների բարեկամության շքանշանի, եղել է ՀՀ և ԽՍՀՄ Գերագույն սովետների պատգամավոր: Ծնվել է Ստեփանավանի շրջանի Գյառգյառ գյուղում 1923 թվականին: Նրա առաջին բեմելը տեղի է ունեցել 1935 թ., Լենինականի Դրամատիկական թատրոնում: Այստեղից էլ սկսվում է նրա ստեղծագործական ճանապարհը:
Ղափլանյանը խաղացել է շուրջ 60 դեր Պատանի հանդիսատեսի թատրոնում և եղել այս թատրոնի գլխավոր ռեժիսորն ու տնօրենը: Նա գլխավոր ռեժիսոր եղավ նաև Գ. Սունդուկյանի անվան թատրոնում և Սպենդիարյանի անվան Օպերայի ու բալետի թատրոնում: Նրա ռեժիսորական անկրկնելի տաղանդը ամբողջովին ու շքեղությամբ բացահայտվեց իր հիմնադրած Երևանի Դրամատիկական թատրոնում, որի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր շուրջ քսան տարի: Այստեղ նա իրականացրեց մի քանի տասնյակ բեմադրություններ, որոնք թատրոնի տարեգրության հիշարժան էջերից են.<Լավատեսական ողբերգություն>, <Աննա Ֆրանկի օրագիրը>, <իշերային պատմություն>, <Աստվածային կատակերգություն>, <Անուշ>, <Մի բուռ մանրուք>, <Մեդեա>, <Սեր և ծիծաղ> , <Անօժիտը>, <Յոթ կայարաններ>, <Հալածված առաքյալը>, <Ռիչարդ երրորդ>, <Դահիճը>, <Ատամնաբույժն արևելյան>, <Տիկնայք և Պարոնայք>, <Ռեպետիտոր>, <Աստվածների կանչը >, <Խաղամոլը>, <Քո վերջին հանգրվանը> և այլն: Ղափլանյանի թատրոնին բնորոշ է վառ թատերայնությունը: Նա բեմադրություններով հանդես է եկել նաև արտասահմանյան մի շարք թատրոններում` Մոսկվայի Կոմերիտմիության անվան թատրոնում, Փոքր թատրոնում, Վախթանգովի անվան թատրոնում, Բրատիսլավայի ազգային թատրոնում և այլուր:
Հրաչյա Ղափլանյանը թատերական գործի մեծ կազմակերպիչ էր ու անմնացորդ նվիրյալ: Եղել է Հայկական թատերական ընկերության վարչության նախագահ: Նրա թատերական գործունեությունը լայն ճանաչում էր վայելում Խորհրդային միության տարածքում: Նա Ա.Ասլամազյանի հետ միասին հիմնադրել էր ամբողջ ԽՍՀՄ-ում հայտնի թատերական փոխադարձ կապերը ամրապնդող և աշխուժացնող <Բարեկամություն> թատրոնը: Նրան բարձր են գնահատել ժամանակի նշանավոր արտիստները, ռեժիսորներն ու թատերական գործիչները:
1989 թ.ից Դրամատիկականը թատրոնը վերանվանվեց Հրաչյա Ղափլանյանի անունով:
ԱԼԲԵՐՏ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ
[edit]Ռուս և խորհրդային ականավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Համառուսաստանյան թատերական ընկերության նախագահ Միխաիլ Ցարյովն Ալբերտ Ասլամազյանի մասին ասել է. ,,Ասլամազյանը թատերական գործի կազմակերպման պրոֆեսոր է, առանց նրա դժվար է այսօր պատկերացնել ոչ միայն Երևանի դրամատիկական թատրոնը, այլև մեր թատերական կյանքն առհասարակ, որովհետև նա կանգնած է մեր նշանավոր թատերական կառավարիչների կողքին,,: Այլ գնահատականներ ևս հնչել են մի մարդու հասցեին, որն արվեստագետ չէր, բայց հոգով ու սրտով նվիրված էր արվեստին:
Ալբերտ Ասլամազյանը տասը տարուց ավելի եղավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն-կարգադրիչը, ապա՝ տնօրենը: Նրա կազմակերպչական հմտությունների, ներդրած ահռելի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել թատրոնի մոսկովյան հյուրախաղերը, որոնք անօրինակ հաջողություն ունեցան: Ալբերտ Ասլամազյանը ձևավորեց թատրոնի կապը հանրապետույան բնակավայրերի հետ, կազմակերպեց հյուրախաղեր Լենինական-Գյումրիում, Վանաձորում, ապա ընդլայնեց հյուրախաղային աշխարհագրությունը:
Ալբերտ Ասլամազյանի անմիջական ղեկավարությամբ կազմակերպվեցին շեքսպիրյան ներկայացումների, ռուս դրամատուրգիայի փառատոները, որոնք եզակի էին ողջ Խորհրդային Միությունում: Հմուտ կառավարիչը կարողացավ Հայաստան հրավիրել ԽՍՀՄ լավագույն թատրոնները, սերտ կապեր ձևավորել ԽՍՀՄ ակադեմիական Փոքր թատրոնի, Մոսկվայի Վախթանգովի անվան, Սանկտ Պետերբուրգի Վ. Կոմիսարժսկայայի անվան, Լենսովետի անվան, Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան, Շ, Ռուսթավելու անվան, մերձբալթյան մեծաթիվ թատրոնների հետ:
Երևանում ,,Բարեկամություն,, թատրոնի ակունքների մոտ կանգնած էր Հրաչյա Ղափլանյանը, սակայն Ալբերտ Ասլամազյանը մեծ ներդրում ունեցավ և ապացուցեց, որ կարելի է առանց կայուն պետական ֆինանսավորում ունենալու՝ ստեղծել եզակի թատրոն: Հետագայում Մոսկվայում ստեղծված ,,Ազգերի թատրոնը,, իր սկզբունքները հիմնավորել է հենց Ալբերտ Ասլամազյանի ձևավորած փորձի վրա:
Ա. Ասլամազյանի ընտանիքը հայտնի էր ողջ ԽՍՀՄ-ում: Նրա կինը նշանավոր օպերային երգչուհի Գոհար Գալաջյանն էր, որդին՝ Լեոնիդ Ասլամազյանը, շարունակեց հոր ավանդույթները և նույնպես որոշակի ժամանակաշրջան եղավ Դրամատիկական թատրոնի տնօրեն:
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆ
[edit]1986 թվականից Դրամատիկականի գեղարվեստական ղեկավարությունը և տնօրինությունը վստահվեց թատրոնին հոգեհարազատ տաղանդավոր արտիստ ու ռեժիսոր Արմեն Խանդիկյանին, նա այս աշխատանքը կատարում է առ այսօր: Ծնվել է 1946 թ. ին Բեյրութում և նույն թվականին ընտանյոք հանդերձ եկել Երևան մշտական բնակության: Ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը և իր դիպլոմային բեմադրությամբ / Ժան Անույ.<Ուղևորն առանց ծանրոցի> / արժանացել թատերական միջավայրի ուշադրությանն ու բարձր գնահատականին: Արտիստ եղավ Դրամատիկականում, հեռուստատեսային ներկայացումներում ու կինոֆիլմերում: Ժան Անույով սկսված նրա խիտ թատերական ու բովանդակալից ռեժիսուրան շքեղորեն ծաղկեց Դրամատիկական թատրոնում, բարձրացնելով թե իրեն և թե թատրոնի ու վերջին տասնամյակների հայ թատերական ասպարեզի գեղարվեստական մակարդակը նորաոճ դրսևորումներով, որ վերլուծաբար փաստարկված է Լ.Մութաֆյանի <Արմեն Խանդիկյանի թատրոնը> գրքում և այլոց բազմաթիվ հոդվածներում: Դրամատիկական թատրոնում Արմեն Խանդիկյանի բեմադրությունները երեսունից ավել են. <Գավառական դեդեկտիվ>, <Մոռանալ Հերոստրատին> , < Արտույտը>, <Իրկուտսկյան պատմություն>, <Ավտոբուս>, <Անվերջ վերադարձ>, <Պաղտասար աղբար>, <Կինը և Տղամարդը>, <Սպանել սիրո համար>, <Ակամա բժիշկ>, < Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը>, <Իմ սիրտը լեռներում է >, <Չեզոք գոտի> և այլն: Հայ թատրոնում ոչ ոք այնքան չի անդրադարձել Վիլյամ Շեքսպիրին, որքան Խանդիկյանը. < Համլետ> , <Ռոմեո Ջուլիետ> , <Հուլիոս Կեսար> / երկու անգամ /, < Մակբեթ> : Նրա շնորհիվ Դրամատիկականը դարձել է յուրահատուկ շեքսպիրյան կենտրոն և հարստացնում է հայոց բեմական շեքսպիրականը: Նա բեմադրություններ է իրականացրել Մոսկվայի Մոսսովետի անվան ակադեմիական թատրոնում Պուշկին.< Փոքրիկ ողբերգություններ >: Գ.Գորինի. < Մոռանալ Հերոստրատին> պիեսը անգլերենով բեմադրել է ԱՄՆ-ի Բրիստոլ քաղաքի <Բրիստոլ Ռիվյերսայդ> ամերիկյան թատրոնում: Բեմադրություններով հանդես է եկել Կանադայում և Լոս Անջելեսում: Ղեկավարել է այլ ռեժիսորների աշխատանքներ, մանկական բազմաթիվ ներկայացումներ իրականացրել: Արմեն Խանդիկյանը անվանի արվեստագետ է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է < Մովսես Խորենացի> մեդալով և <Արտավազդ> մրցանակներով: