User:Mayilyan/sandbox
Ուսուցման մեթոդների շտեմարան
«Ուսուցման մեթոդ» հասկացությունն իր մեջ ներառում է երեք խնդիր՝ ի"նչ սովորեցնել(կրթության բովանդակություն), ինչու՞ սովրեցնել(կրթության նպատակներ) և ինչպե՞ս սովորեցնել (ուսուցման մեթոդիկա)։ Կրթության բովանդակությունը մատուցելու և կրթության նօատակներն իրականացնելու համար անհրաժեշտ է կիրառել որոշակի մեթոդներ, եղանակներ, ձևեր, հնարներ։ Կան մի շարք գործոններ, որոնք ազդում են մեթոդների ընտրության վրա․
- ուսուցման նպատակները, խնդիրները, բովանդակությունը,
- ոսուցման նյութի քանակը և բարդությունը,
- սովորողների պատրաստվածության մակարդակը,
- ուսուցման կազմակերպման պայմանները,
- սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունները,
- ուսուցչի պատրաստվածության մակարդակը։
Համագործակցային լեզվուսուցման մեթոդներ
[edit]Փոխներգործուն մեթոդները պետք է կիրառվեն ուսուցման գործընթացի այն հատվածում, երբ անհրաժեշտ է զարգացնել սովորողի մտածողությունը, ճանաչողական ակտիվությունը, հաղորդակցական կարողությունը: Փոխներգործուն մեթոդներով ուսուցումը հնարավորություն է տալիս դասապրոցեսի ընթացքում մասնակցելու ողջ դասարանին, քանի որ ուսուցչի կողմից չի մատուցվում պատրաստի գիտելիքները, այլ հնարավորություն է տրվում սովորողներին ակտիվացնել իրենց գիտելիքները, հիշողությունը, ինչպես նաև պրակտիկտիկորեն ձեռքբերել նորանոր գիտելիքներ և հմտություններ:
Փոխներգործուն ընթերցանության նշաններ
[edit]Փոխներգործուն ընթերցանության ռազմավարության քայլերն են․
1․Սովորողներին համառոտ ներկայացնել ընթերցանության համար նախատեսված առաջադրանքը։
2․Կազմել փոխներգործուն ընթերցանության ուղեցույց ՝ զույգերով կամ խմբերով լրացնելու համար։
Սովորողները տեքստը կարդալով համապատասխան նշաններով լուսանցքում նշում են առանձին նախադասություններ կամ պարբերություններ։
Կիրառվող նշաններն են․
v ինչն արդեն սովորողին հայտնի է
+ ինչն է կարդացողի համար հետաքրքիր ու անսպասելի
- ինչն է հակասում կարդացողի պատկերացումներին
? կարդացողը ցանկանում է մանրամասն իմանալ ինչ-որ բանի մասին
Հնգյակի մեթոդ
[edit]Հնգյակի մեթոդի կիրառումը հնարավորություն է տալիս առկա գիտելիքները հանրագումարի բերել, մի քանի բառով ներկայացնել մտքերը, պատկերացումները։ Այս մեթոդով աշխատելիս դասարանը պետք է բաժանել զույգերի և յուրաքանչյուր զույգ տրված թեմայով պետք է գրի հնգյակը։ Հնգյակ գրելու քայլերն են․ 1․առաջին տողը մեկ բառ է, որը նկարագրում է հասկացությունը (գոյական) 2․երկրերդ տողը հասկացությունը բնութագրող երկու բառ է (ածականներ) 3․երրորդ տողը բաղկացած է երեք բառից, որորնք արտահայտում են հասկացության հետ կապված գործողություններ (դերբայներ) 4․չորրորդ տողը ներկայացնում է չորս բառից կազմված մի արտահայտություն, որով հասկացության նկատմամբ դրսևորվում է զգացմունքը կամ վերաբերմունքը 5․վերջին՝ հինգերորդ տողը մեկ հոմանիշ բառ է, որն այլ կերպ է արտահայտում նույն հասկացությունը։
ԳՈւՍ (Գիտեմ-Ուզում եմ սովորել-Սովորել եմ)
[edit]ԳՈւՍ (English: KWL table or KWL chart) մեթոդը երեք սյունյակից բաղկացած մի աղյուսակ է և կարդալու ընթացքում կարող է դառնալ սովորողի ուղեցույցը[1]․։
Այս մեթոդի քայլերը․
1․Գլխավոր թեման գրել ԳՈւՍ աղյուսակի վերևում։ Սովորողներին հարցնել, թե ինչ գիտեն դասի թեմյի մասին։ Նրանց ասածները գրի առնել աղյուսակի առաջին՝ «Գ- Ի"նչ գիտեն արդեն» սյունակի մեջ։
2․Սովորողներին հարցնել, թե թեմայի հետ կապված ինչ հարցեր ունեն, և գրանցել դրանք աղյուսակի «Ու- Ի"նչ են ուզում սովորել» սյունակի մեջ, օգնել դասակարգել հարցերը։
3․Հանձնարարել կարդալ ընտրված հատվածը և գտնել այն մասերը, որոնք պատասխանում են կազմած հարցերին։
4․Կարդալն ավարտելուց հետո լրացնել երրորդ սյունյակը «Ս- Սովորել եմ»
Մտածիր-զույգ կազմիր-հաղորդիր
[edit]Այս մեթոդական հնարի քայլերը․
1․Առաջին փուլում ասովորողներն ինքնուրույն մտածում են առաջադրանքի շուրջ:
2․Երկրորդ փուլում զույգերով քննարկում են իրենց տեսակետը։
3․Երրորդ փուլում զույգերն իրենց տեսակետը ներկայացնում են ամբողջ դասարանին: