User:ITstudents
Նշանագիտություն
[edit]Նշանագիտությունը, (հուն. σημειωτική, հին հուն.-ից σημεῖον — «նշան, խորհրդանիշ») որ նաև անվանում են գիտություն նշանների մասին կամ (համաձայն Սոսյուրի տեսությանը) սեմիոլոգիան, գիտություն է նշանների և նշանային համակարգերի (սեմիոզիս), ցուցման, նշանակման, նմանության, անալոգների, փոխաբերության սիմվոլիզմի, նշանակության և հաղորդակցության մասին: Նշանագիտությունը սերտորեն կապված է լեզվաբանության հետ, որը իր հերթին ավելի հանգամանորեն ուսումնասիրում է լեզվի կառուցվածքն ու նշանակությունը: Սովորաբար նշանագիտությունը բաժանվում է երեք ճյուղերի՝
- Իմաստաբանություն: Ուսումնասիրում է հարաբերությունը նշանների և այն առարկաների միջև, որոնց դրանք վերաբերում է, նշանի և իր դենոտատի, իմաստի միջև հարաբերությունը:
- Շարահյուսությություն: Ուսումնասիրում է ֆորմալ կառույցներում նշանների միջև եղած հարաբերությունները:
- Գործաբանություն: Ոուսումնասիրում է նշանների միջև եղած հարաբերությունները և այն ազդեցությունը, որ նշանը ունի դրանք օգտագործող մարդկանց վրա:
Հաճախ նշանագիտությունը դիտվում է, որպես կարևոր մարդաբանական նշանակություն ունեցող գիտություն. օրինակ Ումբերտո Էքոն ենթադրում էր, որ ցանկացած մշակութային երևույթ կարելի է ուսումնասիրել հաղորդակցության միջոցով^([1]): Այնուամենայնիվ, որոշ նշանագետներ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են գիտության տրամաբանական չափումների վրա: Ընդհանրապես, նշանագիտական տեսությունները նշանը կամ նշանային համակարգերը դիտարկում են որպես իրենց ուսումանսիրության առարկա: Շարահյուսությունը նշանագիտության այս ճյուղն է, որը գործ ունի նշանների և սիմվոլների^([2]) ձևական հատկությունների հետ: Այսինքն, շարահյուսությունը գործ ունի «այն կանոնների հետ, որոնց համաձայն բառերը կապակցվում են այնպես, որ կազմեն բառակապակցություններ և 〖նախադասություններ〗^([3])»: Չարլզ Մորիսը ավելացնում է, որ շարահյուսությունը գործ ունի նշանի ու իր դեսիգնատի և այն առարկաների միջև եզած հարաբերություննեի հետ, որ նա նշանակում է կամ կարող է նշանակել, իսկ գործաբանությունը առնչվում է սեմիոզիսի բիոտիկ կողմերի հետ, այսինքն, բոլոր այն հոգեբանական, բիոլոգիական և սոցիոլոգիական երևույթների հետ, որոնք տեղի են ունենում նշանների գործունեության ժամանակ:
Տերմինի ծագումը (տերմինաբանություն)
[edit]Տերմինը, որը կարդացվում էր semeiotics առաջացել է հունարեն σημειωτικός, (sēmeiōtikos) բառից և բառացի թարգմանվում է « նշանային դիտորդ», (σημεῖον – sēmeion- հունարեն «նշան» բառից) առաջին անգամ անգլերեն լեզվում կիրառվել է Հենրի Ստյուբսի կողմից ճշգրիտ իմաստով ցույց տալու նշանների մեկնաբանության կապը բժշկագիտության հետ: Ջոն Լոկն իր 4-րդ գրքի 21-րդ գլխում` «Մարդկային հասկացողության մասին» ակնարկում (1690) օգտագործել է semeiotike և semeiotics տերմինները: Այդտեղ նա բացատրում է, թե ինչպես գիտությունը կարող է բաժանվել 3 մասի.
- Այն ամենը, ինչ կարող է առաջանալ մարդկային հասկացողությունից, լինելով նախևառաջ իրերի բնույթը, քանի որ այն դրանց մեջ է, դրանց հարաբերությունները և գործունեության կարգը, երկրորդ`այն ամենը, ինչը մարդ պետք է անի, որպես բանական և կամավոր անձ, նպատակի, հատկապես երջանկության իրականացման համար, երրորդ` այն ուղիներն ու միջոցները, որոնց միջոցով թե’ մեկի, թե’ մյուսի ճանաչումը հասու է և փոխանցված: Կարծում եմ գիտությունը պետք է բաժանվի ըստ այս երեք տեսակի:
Ջ. Լոկ, 1823/1963, էջ 174 Լոկն այնուհետև մշակում է այս երրորդ կարգի բնույթը, անվանելով այն Σημειωτικη (Semeiotike) տերմիններով բացատրելով այն, որպես «նշանների ուսմունք».
- «Գոյություն ունի բժշկական ֆիզիոլոգիայի ճշգրիտ գիտելիք (հիմնված դիտարկումների և ոչ թե սկզբունքների վրա), սեմիոտիկա (semiotics), բուժական մեթոդ և փորձված դեղամիջոցներ»:
Ջ. Լոկ, 1823/19633, 4.21.4, էջ 175
Տասնիններորդ դարում Չարլզ Սանդերս Պիրսը սահմանեց, թե ինչն է ինքն անվանում սեմիոտիկա, «semiotics» (որը նա երբեմն արտաբերում էր «semeiotic») որպես «նշանների կիսաանհրաժեշտ կամ ձևական ուսմունք», որը վերացարկում է, այն ամենը, ինչը պիտի լինի բոլոր նշանների գրելաձևերը,… փորձի միջոցով սովորելու ընդունակ ինտելեկտ, որն էլ հանդիսանում է փիլիսոփայական տրամաբանություն, որին հետևում են նշանները և նշանային գործընթացները: Չարլզ Մորիսը հետևեց Չ. Պիրսին օգտագործելով սեմիոտիկա «semeiotic» տերմինը մարդկային հաղորդակցման սահմաններից դուրս կենդանիների սովորելու և ազդանշանների շրջանակներում:
Այնուամենայնիվ, Ֆերդինանդ դը Սոսյուրը հիմնեց իր սեմիոտիկան, այն անվանելով նշանագիտություն (սեմիոլոգիա). Կարելի է պատկերացնել մի գիտություն, որն ուսումնասիրում է նշանների դերը որպես հասրակական կյանքի մաս: Այն սոցիալական հոգեբանության և հետևաբար ընդհանուր հոգեբանության մասն է կազմում: Մենք այն անվանում ենք նշանագիտություն: Այն ուսումնասիրում է նշանների բնույթը և դրանց ղեկավարող օրենքները: Քանի որ այն դեռ գոյություն չունի, չենք կարող վստահությամբ ասել, որ այն գոյություն կունենա: Լեզվաբանությունը այս գիտության միայն մեկ ճյուղն է: Օրենքները, որոնք կհայտնաբերի նշանագիտությունը, կլինեն լեզվաբանության մեջ կիրառելի օրենքներ և լեզվաբանությանը կհատկացվի հստակ տեղ մարդկային գիտելիքների ոլորտում: Վերցված է Չենդլերի «Նշանագիտություն սկսնակների համար գրքից», ներածություն:
Ձևակերպումներ
[edit]Լեզվաբանները նշաններն ու նշանային համակարգերը դասակարգում են համաձայն այն բանի,թե ինչպես են նրանք փոխանցվում: Այս գործընթացը կախված է կոդերի օգտագործումից, որոնք կարող են լինել հնչյուններ կամ տառեր, որ մարդիկ օգտագործում են բառեր կազմելու համար, շարժումներ, որոնք արտահայտում են վերաբերմունք կամ էմոցիա և նույնիսկ այնպիսի մի ընդհանուր բան,ինչպիսին է հագուստը: Որևէ բանի վերաբերող բառ ստեղծելու համար հասարակությունը պետք է համաձայնության գա լեզվի ներսում մեկ հիմնական նշանակության շուրջ: Բայց այդ բառը կարող է փոխանցել իր նշանակությունը միայն լեզվի քերականական կառույցներում և կոդերում:Կոդերը ներկայացնում են նաև մշակութային արժեքներ և կարող են նոր իմաստային երանգներ ավելացնել կյանքի յուրաքանչյուր ոլորտին: Նշանագիտության և հաղորդակցման ուսումնասիրությունների միջև կապը բացատրելու համար հաղորդակցությունը սահմանում են որպես տվյալների փոխանցման գործընթաց: Ուստի, հաղորդակցության տեսաբանները կառուցում են կոդերի, մեդիայի և կոնտեքստի վրա հիմնված մոդելներ` ներառված մեխանիկան, հոգեբանությունը և կենսաբանությունը բացատրելու համար: Երկու առարկաներն էլ ընդունում են, որ տեխնիկական գործընթացը չի կարող առանձնացվել այն փաստից, որ ստացողը պետք է վերծանի տվյալները, այսինքն` կարողանա հասկանալ դրա նշանակությունը: Սա նշանակում է, որ կա մասնակի համընկնում նշանագիտության և հաղորդակցության միջև: Շատ սահմանումներ են առաջադրվել, սակայն յուրաքանչյուրն ունի տարբեր շեշտադրություն: Օր.` 1994 թվականին Մարսել Դանեսին առաջարկել է,որ առաջնային պետք է ուսումնասիրել միտքը, ապա հաղորդակցությունը:
Սեմիոզիսը մի գործընթաց է, որը նշանների միջոցով սահմանում է աշխարհի ցանկացած օրգանիզմի հասկացողության իմաստը: Սեմիոզիսի մասին իրենց նշանագիտության ենթաբաժիններում ուսումնասիրություն կատարած գիտնականներն են`Չարլզ Պիրսը, Ջոն Դիլին և Ումբերտո Էկոն:
Այս ոլորտի ավելի վաղ շրջանի տեսաբաններից է Չարլզ Մորիսը: Հետագայում Մաքս Բլեքը զարգացնում է Բերթրան Ռուսսելի աշխատանքները:
Նշանագիտությունը տարբերվում է լեզվաբանությունից նրանով, որ այն ցանկացած իրադրությունում ընդհանրացնում է նշանի սահմանումը: Այսպիսով, այն ընդլայնում է նշանային համակարգերի և նշանային հարաբերությունների շրջանակը, ինչպես նաև ընդլայնում է լեզվի հասկացության սահմանումն ընդհուպ մինչև իր ամենալայն համանման (անալոգիայի) կամ փոխաբերական առումով: Պիրսի կողմից առաջարկած ‹‹նշանագիտության›› տերմինի սահմանումը` որպես նշանների անհրաժեշտ հատկանիշների ուսումնասիրություն, նույնպես լեզվաբանությունից զատ գիտության առանձին ճյուղ առանձնացնելու միտում ունի` իբրև հնարավոր գործառույթների ուսումնասիրություն այն մասին, որ աշխարհի լեզուները առաջանում են մարդկային էվոլյուցիայի ընթացքում:
Թերևս ամենաբարդ գործընթացը լեզվի նշանագիտության և փիլիսոփայության տարբերակումն է: Որոշակի առումով տարբերությունը կայանում է ոչ թե թեմաների մեջ, այլ` ավանդույթների: Տարբեր հեղինակներ իրենք իրենց անվանել են ‹‹լեզվի փիլիսոփաներ›› կամ ‹‹նշանագետներ››: Այս տարբերությունը չի համապատասխանում վերլուծական (անալիտիկ) և մայրցամաքային (կոնտինենտալ) փիլիսոփայության միջև տարբերակմանը: Մանրակրկիտ զննման արդյունքում թեմաների հետ կապված կարելի է գտնել որոշակի տարբերություններ: Լեզվի փիլիսոփայությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում բնական լեզուներին կամ լեզուներին ընդհանրապես, մինչդեռ նշանագիտությունը խորապես հետաքրքրված է ոչ լեզվական նշանակությամբ: Լեզվի փիլիսոփայությունը նաև սերտ կապված է լեզվաբանության հետ, իսկ նշանագիտությունն ավելի մոտ է որոշ հումանիտար գիտություններին (այդ թվում` գրական տեսությունը) և մշակութային մարդաբանությանը:
Պատմություն
[edit]Թեև դեռևս անտիկ ժամանակներից խոսվել է նշանագիտության մասին, այդուհանդերձ, որպես գիտության առանձին ճյուղ, այն զարգացում ապրեց 19-րդ դարում Չարլզ Սանդերս Պիրսի շնորհիվ: Նշանագիտության հիմադիրներ են համարվում կառուցողական լեզվաբանության և փիլիսոփայության առաջատար գործիչներ Ֆերդինանդ դե Սոսյուրը և Ռոլանդ Բարթեսը: Նրանք իրենց նշանագիտական տեսությունները ներկայացնում էին նաև որպես «Սեմիլոգիա»: Նախապատմություն. անտիկ ժամանակներ, միջնադար և նոր ժամանակներ Լեզվաբանությունը` որպես գիտություն, ձևավորվել է 19-րդ դարի սկզբին, իսկ նշանագիտույունը` 19-րդ դարի վերջում: Երկու գիտությունների միավորման պահանջը առաջ է քաշվել 20-րդ դարի սկզբին: Սակայն մինչ այդ էլ թե′ լեզուն, թե′ նշանը ենթարկվել են առանձին ուսումնասիրության: Լեզվի մասին խոսել են հին հույները մ.թ.ա. 5-րդ դարում, նշանի մասին` մ.թ.ա. 3-րդ դարում:
Դեռևս նախասոկրատեսների, սոֆիստների և Պլատոնի մոտ կարելի է հանդիպել նշանագիտական հետազոտությունների : Արիստոտելն իր տրամաբանական և հռետորական գրվածքներում ուսումնասիրում է նշանների կապը եռանկյան տեսքով. նշանն անձամբ (արտասանված բառը), առարկան և դրա պատկերացումը մեր հոգու մեջ: Ըստ Արիստոտելի` օրինակ, երբ արտասանում ենք «սեղան» բառը, մեր հոգու մեջ առաջանում է սեղանի մասին պատկերացում: Բանավոր նշանները (բառերը), համաձայն Արիստոտելի, ավելի առաջնային և կարևոր են, քան գրավոր նշանները, քանի որ վերջիններս միայն բանավոր նշանների միջոցով են նշանակություն ձեռք բերում: «Արտասանված բառերը մեր հոգում առկա պատկերացումների նշաններն են, իսկ գրված բառերը արտասանված բառերի նշաններն են: ԱՐԻՍՏՈՏԵԼ, ՊԵՐԻ ՀԵՌՄԵՆԱՅՍ, ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
Semeiotikon meros -ը (նշանագիտության մաս) անտիկ բժշկության մեջ մատնանշում էր ախտանիշների և ախտորոշման մասին գիտությունը: Գալենի լատիներեն թարգմանությունների մեջ այն վերարտադրված է որպես pars semiotic: Հենրի Շթեֆանուսի Thesaurus graecae linguae -ում օգտագործվում է Semeiotiké և լուսաբանվում որպես բժշկության այն մասը, որ նշանների տարբերությունն է ուսումասիրում: Նշանի վերաբերյալ տեսությունը առաջ են քաշել ստոիկները: Նրանց ուսումնասիրության առարկան միտքն էր, իսկ նշանի մասին խոսում էին լոգիկայի հետ կապված` որպես մտքի ստեղծած իրողություն: Նշանների օրինակ նրանք բերում էին բառերը: Նշանագիտությունը ստոիկների համար ինքնաբերաբար դառնում էր լեզվանշանագիտություն: Հետևաբար այն, ինչ կատարվեց 20-րդ դարում, ստոիկները արդեն ներկայացրել էին առանց գիտակցելու: Նաև էպիկուրյան փիլիսոփաները, ինչպես Ֆիլոդեմոս Գադարան (շուրջ 110-40 մ.թ.ա.) քննարկում էին նշանների ասպեկտները, նշանակությունը և դրանց հարաբերությունը` հատկապես վերլուծական և ինդուկտիվ հարաբերությունները:
Միջնադարում հատկապես հետաքրքրական է Պետրուս Հիսպանուսի նշանների մասին տեսությունը: Լսողը ընդունում է հնչյունները: Կենդանի էակի կողմից արտահայտած հնչյունը ձայնն է, զանգի ղողանջները ընդհակառակը ձայն չեն: Արտասանած ձայնը (օրինակ` «մարդ»), ի տարբերություն չարտասանված ձայնի, կարող է գրի առնվել: Արտասանված ձայնը կարող է կա′մ իմաստ արտահայտել (օրինակ` «մարդ»), կա′մ` ոչ (օրինակ` «բու», «բա»): Իմաստ արտահայտող ձայնը ունի պայմանական (օրինակ` «մարդ») կամ բնական նշանակություն (օրինակ` «երեխայի լացի ձայնը»): Պայմանական նշանակությունը իր հերթին կարող է արտահայտված լինել առանձին բառերի և նախադասությունների միջոցով: 1690 թ. Ջոն Լոկի «Essay concerning Humane Understanding»-ի գլուխներից մեկը վերաբերում է գիտության դասակարգմանը: Լոկը տարբերում է 3 տեսակի գիտությունները: Առաջին մասը ուսումնասիրում է, այն ինչ գոյություն ունի աշխարհում` նկատի ունենալով ոչ միայն նյութականը, այլ նաև ոգեղենը: Երկրորդ խումբը քննում է մարդու նպատակներին հասնելու եղանակները, որը կոչվում է պրակտիկա: Երրորդ խումբը ուսումնասիրում է, թե ինչպես ենք մենք ճանաչում իրականությունը (Լոկն ասում էր, որ իրերը չեն կարող մտնել մեր գիտակցության մեջ, դրանք փոխարինվում են գաղափարներով, իսկ վերջիներս էլ փոխարինվում են բառերով): Այդ գիտությունը կոչվում է նշանագիտություն: Հետևաբար այս գիտության անվանումը ստեղծվել է 17-րդ դարում, իսկ գիտությունը` 20-րդ դարում: 20-րդ դար
Լեզվական և այլ նշանների մասին տեսությունները իրենց զարգացումը ապրեցին 20-րդ դարում: Նշանագիտության հիմնադիրը համարվում է Չարլզ Սանդեր Պիրսը: Նրա հետնորդ Չարլզ Վիլյամ Մորիսը զարգացնում է նշանների մասին տեսությունը, որը զբաղվում է սունտակտիկայի, իմաստաբանության և պրագմատիկայի տարբերությամբ: Ֆերդինանդ դե Սոսյուրը, Ռոլանդ Բարթեսը և Ռոման Յակոբսոնը առաջ են քաշում իրենց ուսումասիրության մեթոդները:
Մի քանի անվանի նշանագետներ
[edit]- Չարլզ Անդերս Պիրսը (1839-1914), լինելով ճանաչված տրամաբան, հայտնաբերել է պրագմատիզմը, սահմանել է սեմիոզիսն, իբրև անվերծանելի բարդ գործընթաց ինչ-որ բանի մեջ որպես օբյեկտ, որը տրամաբանորեն որոշում, սահմանում կամ ազդում է ինչ-որ բանի վրա որպես նշան, որպեսզի որոշի կամ ազդի մի բանի վրա, որպես մեկնաբանություն, նշանն ինքնին ուղորդում է հետագա մեկնաբանությունների: Տրամաբանորեն Սեմիոզիսն այնպես է կառուցված, որ <<հավերժացնի>> իրեն: Օբյեկտը կարող է լինել որակ, փաստ, կանոն կամ անգամ հնարովի բան և կարող է միաժամանակ լինել նշան: Սահմանումը կարող է մոտ լինել նշանին, այն ամենն, ինչ նշանն արտահայտում է, ինչպես օրինակ բառի սովորական իմաստը; կամ դինամիկ՝ ինչպես օրինակ ագիտացիայի վիճակը; կամ վերջնական և նորմալ: Իր օբյեկտի մասին նշանի վերջնական ճյուղավորումը, որին հետազոտութնունները բավական հեռուն են տարել, կարող են լինել նախասահմանված և նրա հետ ցանկացած իրական սահմանում կարող է համընկնել: Նշանագիտությունը պարուրել է ոչ միայն արհեստական, լեզվաբանական և սիմվոլիկ նշաննեը, այլև այնպիսի նշաններ, ինչպիսիք են օրինակ միանման զգայուն որակներ` ցուցադրելով հակազդեցություններ: Նա եկավ մոտավորապես 1903թ.-ին, որպեսզի դասակարգի որևէ նշան՝ ըստ երեք անկախ եռաբաժնի` տեսակին միացնելով տասը նշանի դասեր: Նշանները նաև մտնում են ամենատարբեր իմաստային համակցությունների մեջ: Պիրսը կազմել է և՛ իմաստաբանւթյան, և՛ շարահյուսության թեմաները իր մտածողական քերականության մեջ: Նա ձևական իմաստաբանությունը դիտարկում է որպես տրամաբանական իմաստաբանություն և որպես փիլիսոփայության մի մաս, ինչպես նաև ներառում է ուսումնասիրությունների փաստարկներ (վարկածային, դեդուկտիվ և ինդուկտիվ) և հետազոտությունների մեթոդները՝ այդ թվում պրագմատիզմ և մաթեմատիկա:
- Ալգիրդաս Ժուլիեն Գրեյմասը (1917–1992) իր գործերում զարգացրել է Սոսյուրի, Ելմսլևի, Կլոդ Լևի-Ստրոսի և Մորիս Մեռլո-Պոնտիի գաղափարները:
- Թոմաս Սեբեոկը` (1920–2001), Չարլզ Մորիսի աշակերտներից մեկը, Ամերիկացի հայտնի նշանագետ է: Չնայած իր այն համոզմունքին, որ կենդանիները չեն կարող խոսել, նա լայնացրեց նշանագիտության շրջանակները` նրանում ներառելով ոչ մարդկային ազդանշանային և հաղորդակցական համակարգերը և սահմանելով <<զոոսեմանտիկա>> տերմինը: Սեբեոկը պնդում էր, որ հաղորդակցությունն իրականացվում է օրգանիզմի և այն միջավայրի միջև, որտեղ այն ապրում է:
- Յուրի Լոտմանը (1922–1993) եղել է Տարտու-Էստոնիայի (կամ Տարտու-Մոսկվայի) նշանագիտության դպրոցի հիմնադիր անդամը: Նա զարգացրել է մշակույթի ուսումնասիրությանը վերաբերող նշանագիտական մոտեցումը և ձևավորել է հաղորդակցական մոդել տեքստային նշանագիտության համար: Իր Մոսկվայի գործընկերների թվում էին Վլադիմիր Տոպորովը, Վյաչեսլավ Իվանովը, Բորիս Ուսպենսկին և այլն
- Ումբերտո Էկոյի (1932–առ այսօր) բազմաթիվ հրատարակությունները, որոնցից ամենանշանակալիներն են <<Նշանագիտության տեսություն>> աշխատությունը և <<Վարդի անունը>> վեպը, հնարավորություն տվեցին հասարակության ավելի լայն զանգվածներին տեղեկանալ նշանագիտության մասին:
- Էլիսեո Վերոնի (1935– առ այսօր) աշխատանքները ավելի շատ հայտնի են իսպանախոս և ֆրանսախոս երկրներում: Նշանագիտության վերաբերյալ գրքեր սկսել է հրատարակել սկսած 1986թ.-ից: Վաղ շրջանի աշխատանքները կրում են Կլոդ Լևի-Ստրոսի և Սոսյուրի աշխատանքների ազդեցությունը:
- µ խմբակը (հիմնադրված 1967թ.-ին) 20-րդ դարի բելգիացի նշանագետների խմբի կեղծանունն է, որի անվան տակ վերջիններս գրել են ժամանակակից նշանագիտությանը վերաբերող մի շարք գրքեր:
Տեղեկություններ
[edit]Գրականության ցանկ
[edit]• Ատկին, Ալբերտ 2006 ‹‹Պիրսի նշանների տեսությունը››, Փիլիսոփայության Ստենֆորդի հանրագիտարան • Բերթս, Ռոլանդ [1957]1987. Առասպելաբանություն: Նյու Յորք. Հիլ և Վանգ • Բերթս, Ռոլանդ [1964]1967. Նշանագիտության տարրեր Թարգմանված Անետ Լեվերսի և Կոլին Սմիթի կողմից. Լոնդոն. Ջոնաթան Քեյփ • Չենդլեր, Դանիել 2001, 2007 Նշանագիտություն. Հիմքերը. Լոնդոն. Ռութլիջ • Կլարկ, Դ. Ս. 1987 Նշանագիտության սկզբունքները. Լոնդոն. Ռութլիջ և Կեգան Պոլ • Կլարկ, Դ. Ս. 2003 Նշանի մակարդակները. Դորդրեխտ. Կլավեր • Կալեր, Ջոնաթան 1975 Կառուցողական պոեզիա. Կառուցողականություն, Լեզբավաբանություն և Գրականության ուսումնասիրություն. Լոնդոն. Ռուլթիջ և Կեգան Պոլ • Դենեսի, Մարսել և Պերոն, Պոլ 1999. Մշակույթների վերլուծություն. Ներածություն և Ձեռնարկ. Բլումինգթոն. Ինդիանա UP • Դենեսի, Մարսել 1994. Հաղորդագրություններ և նշանակություններ. Նշանագիտության ներածություն. Տորոնտո. Կանադացի գիտնականների հրատարակչություն • Դենեսի, Մարսել 2002. Միջին նշանագիտության հասկացողություն. Լոնդոն. Առնոլդ, Նյու Յորք. Օքսֆորդ UP • Դենեսի, Մարսել 2007. Նշանակության որոնումը. Նշանագիտության տեսության և կիրառման ուղեցույց. Տորոնտո. Տորոնտոյի հրատարակչության համալասարան • Դիլի, Ջոն 2005[1990] Նշանագիտության հիմունքներ. 4-րդ հրատ. Տարտու. Տարտուի համալսարանի մամուլ. • Դիլի, Ջոն 2003 Նշանագիտության ազդեցությունը փիլիսոփայության վրա. Հարավային Բենդ. Սբ. Ավգուստին հրատարակչություն • Դիլի, Ջոն 2001. Հասկացողության չորս դարաշրջան. Տորոնտո. Տորոնտոյի հրատարակչության համալսարան • Դերիդա, Ջեքս 1981 Կարծիքներ Թարգմանված Ալեն Բեսի կողմից. Լոնդոն. Աթլոն հրատարակչություն • Իգլթոն, Թերի 1983 Գրականական տեսություն. Ներածություն. Օքսֆորդ. Բեսզիլ Բլեքվել • Էկո, Ումբերտո 1976 Նշանագիտության տեսություն. Լոնդոն. Մակմիլան • Էկո, Ումբերտո (1986) Նշանագիտություն և լեզվի փիլիսոփայություն. Բլումինգթոն. Ինդիանայի համալսարանի հրատարակչություն • Ֆուկո, Մայքլ 1976 Իրերի կարգը. Մարդկային գիտությունների հնագիտություն. Լոնդոն. Տավիստոկ • Հերլիհայ, Դեվիդ 1988-ներկայումս “նշանագիտության 2-րդ տարվա դասընթաց” CIT • Հոդջ, Ռոբերտ և Կրես, Գանթեր. 1988. Հասարակական նշանագիտություն. Իթակա. Կոռնել UP • Լիդով, Դեվիդ 1999 Նշանագիտության տարրեր. Նյու Յորք. Սբ. Մարտին հրատարակչություն • Լոկ, Ջոն, Ջոն Լոկի գործերը, Նոր հրատարակչություն, Ուղղված, 10 հատորներում, ՀատորIII , Տ. Թեգ, Լոնդոն, 1823. ֆաքսիմիլե` վերատպված Սիենտիայի կողմից, Աալեն 1963 • Մորիս, Չարլզ Վ. 1971 Նշանների ընդհանուր տեսության մասին գրառումներ. Հագ. Մուտոն. • Մենչիկ, Դ., և Քս. Տիան 2008 Սոցիալական համատեքստի ներառումը տեքստի մեջ Email հաղորդակցության նշանագիտություն. “Հասարակագիտության ամերիկյան ամսագիր” 114:2, պպ. 332-70 • Սեբեոկ, Թոմաս Ա. Խմբագիր 1977. Նշանների տարածումը. Բլումինգթոն, ԻՆ. Ինդիանա համալսարանի հրատարակչություն • Ուեքսկյուլ, Թուր 1982. Նշանագիտություն և բժշկություն. Նշանագիտություն 38-3/4:205-215 • Ուիլյամսոն, Ջուդիթ 1978. Գովազդների ապակոդավորում. Գաղափարախոսություն և գովազդի նշանակություն. Լոնդոն. Բոյարս Նշումներ Ցեզար, Մայքլ 1999. Ումբերտո Էկո. Փիլիսոփայություն, Նշանագիտություն, և Գիտական գործեր. Ուիլի-Բլեքվել. էջ 55. ISBN 978-0-7466-0850-1 Անգլերեն լեզվի ամերիկյան ժառանգված բառարան. Շարադասություն Wiktonary.org , Հենրի Ջորջ Լիդելլ, Ռոբերտ Սկոտ, Հունարեն-անգլերեն բառապաշար, Պերսևս , Հենրի Ջորջ Լիդելլ, Ռոբերտ Սկոտ, Հունարեն-անգլերեն բառապաշար, Պերսևս Ներկայումս չգործածվող արվեստի տերմին կամ հիվանդության բուժման մասնագիտություն բուսական դեղերով կամ քիմիական թմրադեղերով, հիմնականում տանջալի և մաքրազերծող. Նաև , դա վերաբերվում է հիմնականում մարդկանց բուժմանը Պիրս, Չ.Ս. Չարլզ Սանդերս Պիրսի Խմբավորած թղթեր, հատոր 2, պարագրաֆ 227 Պիրս, Չ.Ս 1902, “Տրամաբանությունը որպես նշանագիտություն”, Բնագիր Լ75, տառադարձություն Արիսբում. Պիրսի դարպաս և հիմնականում դա “Տրամաբանության սահմանման” մասին է Հուշագրություն 12, տառադարձություն Արիսբում 1971, բնօրինակ, 1938, Նշանների ընդհանուր տեսության մասին գրառումներ, Հագ, Նիդեռլանդներ 1944, Բլեք Մ. Բերտրան Ռուսելի փիլիսոփայությունը, Կենդանի փիլիսոփաների գրադարան, Հատոր 5 Նա այն անվանեց “semiotic” կամ “semeiotic” . Տես “Նշանագիտությունը Պիրսի տերմինների ընդհանուր բառարանում” Պիրս, Խմբաորված թղթեր, հատոր 2, պարագրաֆ 243-63, գրված 1903ին Դիվի, Ջոն 1946, փետրվարի 14, “Լեզվաբանական նշանների մասին Պիրսի տեսությունը, Միտք և Իմաստ. “Փիլիսոփայության ամսագիր” , հատոր 43, էջ 85-95 Wikibooks.org Լուսանկարչության նշանագիտություն Դուգլաս, Մերի 1971. Կերակրի վերծանում. Կլիֆորդ Գիրտց, Առասպել, Նշան և Մշակույթ. Նյու Յորք. Նորտոն, էջ 61-82 Թարլոու, Ս. և Աիելլո, Գ. 2007. Ազգային հպարտություն, համաշխարհային մայրաքաղաք, ավիաուղիների արդյունաբերության մեջ միջազգային տեսողական ճանաչում ձեռք բերելու սոցիալական նշանագիտության վերլուծություն, Տեսողական հաղորդակցում, 63, 305-344